
Շովի հանգստավայրում սողանքի զոհերի թիվը կրկին ավելացել է՝ փրկարարները աղետի գոտում հայտնաբերել են տասնյոթերորդ անհետ կորածի մարմինը, հայտնում է Առաջին ալիքը՝ Վրաստանի ՆԳՆ-ին հղումով։
Վերջին տվյալներով՝ օգոստոսի 3-ին Շովիում սողանքի հետեւանքով 17 մարդ է մահացել։ Քանդվել են կամուրջներ, վնասվել է Շովի մուտքի ճանապարհը:
Այս պահին փրկարարները տարհանել են 210 մարդու։ Նախօրեին հաղորդվել էր 25 անհետ կորածների որոնումների մասին։
Վրաստանում օգոստոսի 7-ին հայտարարվել է սգո օր։