
Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ Ախալցիխեի Կոստավայի փողոցում նախօրեին մի կնոջ վրաերթի ենթարկած վարորդը, ով փախուստի էր դիմել, ձերբակալվել է։ Նախաքննությունը տարվում է Քաղաքացիական օրենսգրքի 276-րդ և 128-րդ հոդվածներով, որոնք ենթադրում են տրանսպորտի անվտանգության կանոնների խախտում և անձին փորձության պահին լքելը։
Հիշեցնենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի էր ունեցել երեկ՝ օգոստոսի 5-ին։ Ականատեսների վկայությամբ՝ ճանապարհն անցնելիս մեքենան վրաերթի է ենթարկել միջին տարիքի մի կնոջ։
Նյութի աղբյուր՝ Sknews.ge