
Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները երկրին օգնել է 66 միլիարդ դոլարով։
Այս մասին տեղեկություն է տարածում «Washington Post»-ը։ Հրատարակության տվյալներով՝ մեծ մասը՝ 44 միլիարդ դոլարը ռազմական օգնությունն է, իսկ մնացածը՝ ֆինանսական ու հումանիտար։
Հրատարակությունը գրում է, որ 2023 թվականի ԱՄՆ ընդհանուր ռազմական բյուջեի ֆոնին, որը կազմում է 1,77 տրլն, այդ օգնությունը աննշան է թվում, թեև այն գերազանցում է Ուկրաինային ցանկացած այլ երկրի կողմից տրամադրվող օգնությունը։ 1tv.ge