
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա սպասվում է օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում, պնդում է կառավարամետ Hurriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրա խոսքով, Ռուսաստանի ղեկավարի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների օրակարգում կլինեն հացահատիկի գործարքի վերականգնումը, երկկողմ հարաբերությունները, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, ինչպես նաև Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորումը։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն օգոստոսի 2-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են նախապատրաստել հնարավոր հանդիպումը։
Օգոստոսի 4-ին Էրդողանը լրագրողներին ասել է Պուտինի՝ Թուրքիա այցի հնարավորության մասին։ shannews.am