Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում Վրաստանի տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում (ջերմային ալիք)։
Ինչպես նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունում, սպասվող բարձր ջերմաստիճանը բարենպաստ պայմաններ է անտառային հրդեհների և սառցադաշտերի հալման հետ կապված գործընթացների ակտիվացման համար։
«Առանձին օրերին օդի ջերմաստիճանը Արեւմտյան Վրաստանի հարթավայրում կարող է հասնել 37,39◦C, Արեւելյան Վրաստանում՝ 39,41◦C։ Երկրի լեռնային շրջաններում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կբարձրանա մինչև 33, 38◦, բարձր լեռներում՝ 28, 33◦C։ Սպասվող բարձր ջերմաստիճանները բարենպաստ պայմաններ են ջերմային սթրեսի, անտառային հրդեհների և սառցադաշտերի հալման հետ կապված գործընթացների ակտիվացման համար»,- ասվում է տեղեկատվության մեջ։