Վրաստանի ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտարարություն է տարածել:
«Ընթացիկ շաբաթվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, որի ընթացքում մեծանում է անտառային հրդեհների վտանգը։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում անմիջապես զանգահարեք 112։
Քաղաքացիներին կուղարկվի նշված տեղեկատվությունը պարունակող կարճ sms հաղորդագրություն»,- նշված է հայտարարության մեջ։