Շովում աղետի գոտում հայտնաբերված դիակներից պարզվել է ևս 2 անձի ինքնությունը։ Ողբերգության ժամանակ մահացել են 49-ամյա Շորենա Բիչաշվիլին և նրա՝ 20-ամյա դուստր Մարիամ Մաիսուրաձեն։ Տեղեկությունը տարածում է «Ինֆո Ռուսթավի»-ն։
«Իմ դստեր և կնոջս ԴՆԹ-ի անալիզը համընկնում է: Աղջիկաս մոտ ամեն ինչ պահպանել է, և ես միլիոն տոկոսով գիտեմ, որ նա իմն է: Այսպիսով, ես գտել եմ իմ աղջկան և կնոջս մահացած: Ես փնտրում եմ տղայիս»,- «Ինֆո Ռուստ»-ին պատմել է մահացած կնոջ ամուսին Դավիթ Մաիսուրաձեն.
Մարիամը եղել է ԹՊՀ-ի ուսանողուհի։ Համալսարանը ցավակցական հեռագիր է հրապարակել սոցցանցում.
«Տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետի ուսանողուհի, լավ ընկեր և մարդ Մարիամ Մաիսուրաձեն, ում երազանքներն ու ապագան մնացին իր սիրելի Ռաճայի լեռներում: Տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետի ուսանողական ինքնակառավարումը մեր խորին վիշտն ու ցավակցությունն է հայտնում Մարիամի ընտանիքին և բոլոր հանգուցյալների ընտանիքներին»,- գրել է Համալսարանը։
Տեղեկության համար՝ օգոստոսի 3-ին, մեծ ողբերգություն է տեղի ունեցել Ռաճայում «Սանսեթ Շովի» հյուրանոցի և քոթեջների մոտակայքում տեղի է ունեցել սողանք։ Տասնյակ հանգստացողներ են եղել։
Վերջին տվյալներով՝ սողանքի հետևանքով զոհվել է 19 մարդ։ Փրկարարները փնտրում են ավելի քան 20 անհետ կորածների։
Ինչպես AMBEBI.GE-ին հայտնեցին ՆԳՆ-ից, դեպքի առթիվ հետաքննությունը սկսվել է երկու հոդվածով՝ 116-րդ հոդվածովանզգուշությամբ կյանքից զրկելը և 240-րդ հոդվածով
հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնները խախտելը: