
Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է գործարկել Բաքու-Թբիլիսի-Անկարա արագընթաց գնացքը։ Ադրբեջանի երկաթուղիների ուղևորափոխադրումների վարչության գործադիր ղեկավար Ազեր Ֆարաջովը հայտնել է, որ գնացքը կարող է արտադրվել Stadler ընկերության կողմից։
«Մեր հետհամաճարակային միջոցառումների փաթեթի շրջանակներում միջպետական ցամաքային սահմանների բացման դեպքում կարող է շահագործման հանձնվել Բաքու-Թբիլիսի-Անկարա երթուղու արագընթաց մարդատար գնացքը»,- ասել է Ազեր Ջաֆարովը։
Ներկայումս Ադրբեջանի և Վրաստանի միջև ցամաքային սահմանը փակ է կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով, ուստի մի երկրից մյուսը հնարավոր է միայն օդային ճանապարհով։
Մինչ համաճարակը Թբիլիսիից Բաքու հնարավոր էր գնացքով հասնել 12 ժամում։ 1tv.ge