ԱՀԿ-ն արձանագրել է կորոնավիրուսի նոր շտամի՝ EG.5-ի արագ տարածումը

ԱՀԿ-ն արձանագրել է կորոնավիրուսի նոր շտամի՝ EG.5-ի արագ տարածումը

Կորոնավիրուսի EG.5 օմիկրոնի շտամի նոր տարբերակը, որը ԶԼՄ-ներում ստացել է «Էրիս» անվանումը, արագորեն տարածվում է աշխարհով մեկ: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Նրա խոսքով՝ EG.5-ը ցույց է տալիս ոչ միայն տարածվածության աճ, այլև իմունիտետը հաղթահարելու կարողություն: Այս հատկանիշներով պայմանավորված «Էրիսը» կարող է գերիշխող դառնալ որոշ երկրներում կամ նույնիսկ ամբողջ աշխարհում, կարծում են կազմակերպությունում։

Այդուհանդերձ, այսօրվա դրությամբ բացակայում է տեղեկությունն այն մասին, որ EG.5-ը հիվանդության ծանր ընթացքի կարող է հանգեցնել։

ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսի նոր տեսակը համաշխարհային մակարդակով ցածր ռիսկ է ներկայացնում հանրային առողջության համար։