Նինոծմինդա քաղաքում կբացվի եվրոպական չափանիշներին համապատասխան նոր մանկապարտեզ

Նինոծմինդա քաղաքում կբացվի  եվրոպական չափանիշներին համապատասխան նոր  մանկապարտեզ

Այս տարի Նինոծմինդա քաղաքում կբացվի եվրոպական չափանիշներին համապատասխան նոր մանկապարտեզ:

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի սակրեբուլոյի և գամգեոբայի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ որոշում ընդունվեց, որ Նինոծմինդա քաղաքի նախկին տպարանի շենքում պետք է ստեղծել մանկապարտեզի համար բոլոր համապատասխան պայմանները:

Ներկայումս Նինոծմինդա քաղաքում գործում է ընդամենը մեկ մանկապարտեզ, որտեղ մանկապարտեզի տարիքի բոլոր երեխաները չեն կարող հաճախել տեղերի սահմանափակ լինելու պատճառով, և ծնողները ստիպված տարիներով սպասում են, թե երբ է հերթը հասնելու իրենց երեխաներին:

Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բյուջեից 138 000 լարի գումար էր հատկացվել Նինոծմինդա քաղաքի նախկին տպագրատան շենքի վերանորոգման համար: Նախագծով նախատեսված էր վերանորոգել տանիքը, փոխել դռներն ու պատուհանները և բետոնապատել հատակը: 2017 թվականի բյուջեի ընդունման ժամանակ “Ջավախքի ողջամիտ հասարակություն” հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Զալալյանը սակրեբուլոյի անդամների ներկայությամբ հանդես եկավ առաջարկությամբ, որպեսզի նոր բյուջեի մեջ մտցվեր Նինոծմինդա քաղաքում նոր մանկապարտեզի բացման հարցը:

Մանրամասները մեր նյութում.

Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting