Վարորդական իրավունքի գործնական մասի երկրորդ փուլի ներդրումից հետո՝ 2022 թվականի ապրիլի 25-ից մինչև 2023 թվականի հուլիսի 20-ը, իրական պայմաններում երթևեկության քննությունը 37 հազար 065 անձից 22 հազար 360-ն է բարեհաջող հանձնել, փոխանցում է InterPressNews-ը՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սպասարկման գործակալությունից ստացած տեղեկությունը:
Ստացվում է, որ վարորդական իրավունքի գործնական մասի երկրորդ փուլի ներդրումից հետո՝ 2022 թվականի ապրիլի 25-ից մինչև 2023 թվականի հուլիսի 20-ը, գործնական երկրորդ մասի քննությունը չի հաղթահարել 14 հազար 705 անձ: