
Ռուսթավի-Թբիլիսի արագընթաց մայրուղու վրա տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարն ավարտվել է զոհով.
«Ինֆո Ռուսթավի» լրատվական գործակալության տեղեկություններով՝ Փոնիճալի հատվածում բախվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը։
Բախումից հետո ավտոմեքենայի վարորդը՝ 19-ամյա տղան, փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բուժհաստատություն, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Վթարի պատճառով ավտոճանապարհին խցանում է առաջացել.
Ինչպես «Ինֆո Ռուսթա»-ին հայտնեցին ՆԳՆ-ից, դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով։