Օգոստոսի 11-ից հայկական «Armenian Airlines» ավիաընկերությունը սկսել է Երևան-Բաթումի-Երևան չվերթեր իրականացնել շաբաթը երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ։
Մեկնում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից տեղական ժամանակով 02:00-ին, ժամանումը Բաթումի 02:55-ին:
Բաթումից՝ 03:55, ժամանումը Հայաստանի մայրաքաղաք 05:00-ին։ Թռիչքը տևում է մոտ մեկ ժամ։ Տոմսերի արժեքները սկսվում են 70 դոլարից։
Ավելի վաղ, զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ պահին, Երևան-Թբիլիսի գնացքի փոխարեն Հարավկովկասյան երկաթուղին գործարկեց Երևան-Բաթում երթուղին, որը կանգ էր առնում Վրաստանի մայրաքաղաքում։