Շովիում աղետի գոտում ընդլայնվել է որոնողական տարածքը

Շովիում աղետի գոտում ընդլայնվել է որոնողական տարածքը

Օնիի մունիցիպալիտետում՝ աղետի գոտում, որոնողական աշխատանքները ակտիվորեն շարունակվում են թե՛ կենդանի ուժով, թե՛ ծանր տեխնիկայով, թե՛ լողացող միջոցներով։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

Նրանց տեղեկություններով՝ որոնողական տարածքն ընդլայնվել է։

«Գետի և նրա հարակից տարածքների ակտիվ դիտարկումն իրականացվում է որոնողական աշխատանքներին ներգրավված փրկարար նավակների միջոցով։ Աշխատանքներին ներգրավված են նաև ոստիկանության ստորաբաժանումները, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջներն ու փրկարարները, մի խումբ կինոլոգներ, ՊՆ և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչության աշխատակիցներ։ Տեղում աշխատում են դրոններ և հատուկ տեխնիկա։

Առայժմ փրկարարների կողմից աղետի գոտում հայտնաբերվել է 24 դի, ինը մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։