
Մարոկկոյում գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան՝ 50,4 աստիճան, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ լրատվամիջոցների՝ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ջերմաստիճանը գերազանցում է 50 աստիճանը։
Ուժեղ շոգը ազդել է Մարոկկոյի մի քանի քաղաքների՝ Լայունի, Սմարայի և Ագադիրի վրա, որտեղ ակտիվացվել է տագնապի կարմիր ազդանշան։
Մարոկկոյի օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին բարձր ջերմաստիճանը կպահպանվի։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, այս տագնապալի ռեկորդային ջերմաստիճանը ընդգծում է Մարոկկոյում կլիմայի փոփոխության հետեւանքները, որոնք ազդեցություն կունենան ամբողջ աշխարհում էքստրեմալ եղանակի վրա։ 1tv.ge