Ներկայումս ընտանեկան օրենսգրքով ամուսնության կնքման համար տարիքային չափանիշ է սահմանված` 18 տարեկանը: Այս տարիքային շեմը հատելը օրենքով պարտադիր է, իսկ թե 18֊ից հետո որ տարիքում ամուսնանալ, փաստացի որոշում է համայնքը, քանզի երբ մի փոքր ուշանում է ընտանիք կազմելը շրջապատի մարդկանց <<մտահոգում>> է այդ հարցը։
Ո՞ր տարիքն է տղամարդկանց և կանանց ամուսնության հարմար տարիք: Ինչ է <<Տագնապային տարիք>> ասվածը ։ Այս և այլ կարծրատիպեր գրագետ պատասխաններով կկոտրի մեր այս ծրագրի հյուր Բելա Ավետյանը։