Colliers Georgia առաջատար դիվերսիֆիկացված մասնագիտական ծառայությունների և ներդրումների կառավարման ընկերության հրապարակած հետազոտության համաձայն, 2023 թվականի հուլիսին Թբիլիսիում վաճառվել է 3 540 բնակելի բնակարան։
2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ վաճառքները նվազել են 7 տոկոսով։ Շուկայի չափը նույնպես նվազել է 7 տոկոսով՝ հասնելով 189 մլն դոլարի։
Նույն տվյալների համաձայն, հուլիսին նորակառույց մեդիում հատվածի բնակարանների պահանջարկն աճել է 10 տոկոսով, մինչդեռ էկոնոմ հատվածում գրանցվել է ընդամենը 2 տոկոս աճ։ Ինչ վերաբերում է պրեմիում հատվածին, ապա գործարքների թիվը նվազել է 7 տոկոսով՝ հասնելով 191 միավորի։
Ըստ Colliers Georgia-ի՝ հուլիսին Թբիլիսիում նորակառույց բնակարանների վաճառքի միջին գինը ծայրամասերում աճել է 9 տոկոսով, իսկ կենտրոնից ոչ այդքան հեռու և քաղաքի կենտրոնում գրանցվել է 5 տոկոս նվազում։ Ինչ վերաբերում է հին բնակարաններին, ապա հին բնակարանների վաճառքի միջին գինը նախորդ ամիս աճել է 4 տոկոսով թե՛ ծայրամասերում, թե՛ կենտրոնից ոչ այդքան հեռու, թե՛ քաղաքի կենտրոնում:
Colliers Georgia-ի թարմացված տվյալները ցույց են տալիս, որ նոր նախագծերում գործարքները տարեկան կտրվածքով աճել են 3 տոկոսով: Հին նախագծերի վաճառքը նվազել է 27 տոկոսով։ aliq.ge