
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ հաշվի առնելով տրանսպորտային քաղաքականությունը և էկոլոգիական իրավիճակը՝ կարևոր է խրախուսել էլեկտրամոբիլների սեփականատերերին։ Այդ նպատակով նախատեսվում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ տեղադրել Թբիլիսիում և շրջաններում, այդ թվում՝ Սամցխե-Ջավախեթիում։
Կախա Կալաձեի խոսքով՝ Բորջոմի-Բակուրիանի-Ախալցիխե մայրուղու հատվածում նախատեսվում է լիցքավորման չորս կայան կազմակերպել։ Քաղաքապետի խոսքով՝ քաղաքապետարանի սահմաններից դուրս գտնվող լիցքավորիչների շահագործումն ապահովելու է մասնավոր ընկերությունը։ sknews.ge