Հղի կանայք ինչքան են վճարելու կոնսուլտացիա անցնելու համար

Հղի կանայք ինչքան են վճարելու կոնսուլտացիա անցնելու համար

Վրաստանում ապագա մայրիկը իր հղիության ամբողջ ընթացքում մանկաբարձի մոտ անվճար չորս կոնսուլտացիա է անցնում:

Օրենքով նախատեսված է, որ պետությունը վճարելու է չորս կոնսուլտացիաների համար: Տարբեր ապահովագրական փաթեթների համար գործում են տարբեր մուծումներ: Երբ հղի կինը, որը ունի №36 բազային ապահովագրություն և առաջին անգամ է այցելում մանկաբարձի, պետք է վճարի 7,50 լարի, իսկ անալիզներն ու ուլտրաձայնային հետազոտությունը (էխոսկոպիա)անվճար են:

Կոնսուլտացիայի համար վճարում են հաշվառումից ուշացած, լրացուցիչ կոնսուլտացիա անցնել ցանկացող և այլ երկրի քաղաքացի հանդիսացող հղի կանայք: Արդեն մի քանի ամիս է պետությունը հղիության առաջին մի քանի ամիսներում գտնվող կանանց անվճար տրամադրում է ֆոլաթթու: Հղիության ընթացքում ֆոլլաթթվի նկատմամբ պահանջը զգալիորեն մեծանում է կնոջ օրգանիզմում: Այս վիտամինը ակտիվորեն մասնակցում է ընկերքի ձևավորմանը, այդ պատճառով էլ դրա պակասը կարող է առաջացնել ընկերքային անբավարարություն և հղիության վաղաժամ ընդհատման պատճառ դառնալ:

Մանրամասների մասին մենք զրուցեցինք Նինոծմինդայի բժշկական հոսպիտալի գլխավոր մենեջեր Նատո Իրեմաձեի հետ.

Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting