
Տեղացիների հաղորդմամբ` Բաթումիում սկուտերը վրաերթի է ենթարկել ծովում լողացող տղամարդուն։ Ականատեսների վկայությամբ՝ նրան ծովից դուրս են բերել անգիտակից վիճակում, գլուխը վնասված։
Վիրավորը մահացել է հիվանդանոցում։ Հանգուցյալի մարմինը տեղափոխվել է դատաբժշկական բյուրո։
Դեպքի առթիվ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով` ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։