Ազգային բանկի տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հուլիսին հանրապետություն տրանսֆերտների հոսքերի ծավալը կազմել է 301,1 մլն ԱՄՆ դոլար կամ 782,0 մլն լարի, ինչը 1,6%-ով կամ 5,0 մլն ԱՄՆ դոլարով պակաս է 2022 թվականի հուլիսի համանման ցուցանիշից։
Կենտրոնական բանկի տվյալներով՝ արտերկրից Վրաստան փոխանցումների 96,6%-ը բաժին է ընկնում 25 խոշոր գործընկեր երկրներին, որոնցից փոխանցումների ծավալը հուլիսին գերազանցել է 1 մլն ԱՄՆ դոլարը։ Նույն 25 երկրներին բաժին է ընկել անցած տարվա հուլիսի բոլոր տրանսֆերտների 93,7%-ը։
Ըստ տրանսֆերտների վիճակագրության՝ ամենամեծ գումարը՝ 73,82 մլն ԱՄՆ դոլար, փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությունից։ Երկրորդ տեղում Իտալիան է՝ 45,34 մլն ԱՄՆ դոլար։ Երրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 40,03 մլն ԱՄՆ դոլար, չորրորդում՝ Հունաստանը՝ 21,64 մլն դոլար, հինգերորդում՝ Գերմանիան՝ 20,54 մլն ԱՄՆ դոլար։
2023 թվականի հուլիսին Վրաստանից արտերկիր է ուղարկվել 28,4 մլն ԱՄՆ դոլար կամ 73,7 մլն լարի, ինչը 2,5 տոկոսով ավելի է 2022 թվականի հուլիսի համանման ցուցանիշից։ tv9news.ge