Չվող թռչունների որսի սեզոնն այս տարի Վրաստանում կսկսվի սովորականից մեկ շաբաթ շուտ՝ օգոստոսի 19-ին և կտևի մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը։ Բացառություն են կազմում Ախալքալաքի, Ախալցիխեի, Ասպինձայի, Նինոծմինդայի, Ծալկայի, Դմանիսիի, Դուշեթիի և Թիանեթիի մունիցիպալիտետները։ Այստեղ որսը թույլատրվում է օգոստոսի 26-ից։
Այս տարի արգելված է Aythya ferina-ի (կարմրագլուխ սուզաբադ) և Streptopelia turtur-ի (սովորական տատրակ) որսը:
Որսի իրավունքի վճարը 10 լարի է, վճարել կարելի է Վրաստանի ցանկացած բանկում։ Որսորդները պետք է ունենան անդորրագրի բնօրինակը, անձը հաստատող փաստաթուղթը և ՆԳՆ-ից զենք (որսի համար թույլատրված մոդելները կարգավորվում են «Զենքի մասին» օրենքով) պահելու և կրելու թույլտվությունը:
Որսն արգելված է պահպանվող տարածքներից 500 մ շառավղով, իսկ ազգային պարկերից 250 մ շառավղով։
Արգելվում է ցանկացած տեսակի թակարդների, վանդակների, ծուղակների, թույների, ձայնային սարքերի օգտագործումը, մեքենաներով, ուղղաթիռներով և նավակներով որսը և թակարդումը: Օրենքով պատժելի է վայրի թռչունների ձվերի հավաքը և վերավաճառքը, բների, բայոցների և որջերի ոչնչացումը։
Խախտման համար տուգանքը 100 լարիից մինչև 2 հազար լարի է: Բնապահպանական վերահսկողության վարչության թեժ գիծն է՝ 153։
Բնապահպանական վերահսկողության վարչության կայքում մինչև օգոստոսի 19-ը կհրապարակվի թռչունների որսի թույլատրված տեսակների ամբողջական ցանկը և թույլատրելի օրական նորմերը։
Աղբյուրը՝ Newsgeorgia