Ռուսաստանը խստացրել է պատժամիջոցները Բրիտանիայի դեմ։
Մոսկվան սև ցուցակում է ներառել բրիտանական լրատվամիջոցների 14 լրագրողների, այդ թվում՝ BBC-ի, Telegraph-ի և The Guardian-ի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի մշակույթի քարտուղարին, պաշտպանության փոխնախարարին և Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանին: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Մեծ Բրիտանիայի լրացուցիչ 54 քաղաքացիների նկատմամբ։
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի, Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Լյուսի Ֆրեյզերին պատժամիջոց են կիրառել, քանի որ նա լոբբինգ է անում ռուս մարզիկներին միջազգային միջոցառումներից արգելելու համար, իսկ պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդիին պատժաչափի են ենթարկել Ուկրաինային զենք մատակարարելու մեջ իր դերի համար:
Ինչ վերաբերում է Հաագայի դատարանի դատախազ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Քարիմ Խանին, ապա Ռուսաստանը նրան ներառել է «սև ցուցակում»՝ կապված Վլադիմիր Պուտինի կալանքի օրդերի տրամադրման հետ։ 1tv.ge