
Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի մարտական հրամանատարության Արևելյան գոտու ներկայացուցիչ Շի Յին:
Նա նշել է, որ կղզու շուրջ համատեղ ռազմածովային և օդային պարեկություն է իրականացնում՝ մարտունակությունը ստուգելու համար:
Թայվանի ռազմական գերատեսչությունն իր հերթին դատապարտել է զորավարժությունները՝ հայտարարելով, որ ունի կղզու անվտանգությունն ապահովելու հնարավորություն, ինչպես նաև վճռականություն և վստահություն։ shantnews.am