Օնիի մունիցիպալիտետում աղետի գոտում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Փրկարարների դիտարկման արդյունքում աղետի էպիկենտրոնից 55 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է եւս մեկ դի։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ աշխատանքներն իրականացվում են Ռիոնի և Չանչախա գետերի հունում, ինչպես նաև դրա վրա գտնվող կղզու հատվածներում, որտեղ մոբիլիզացված են ինչպես ծանր տեխնիկա, այնպես էլ լողացող մեքենաներ, կենդանի ուժ և շների փորձագետների խումբ։
Առայժմ փրկարարները աղետի գոտում հայտնաբերել են 28 դի, իսկ հինգ մարդու որոնողական աշխատանքներ են տարվում։1tv.ge