
Թուրքիայում մարդատար ավտոբուսը մայրուղուց ընկել է, մահացել է 12, վիրավորվել 19 մարդ։ Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, ավտոբուսը Թուրքիայի կենտրոնական հատվածի Սիվաս քաղաքից շարժվում էր Ստամբուլ։
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Յոզգաթի մայրուղու վրա։ Ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և անցել հանդիպակաց երթեւեկելի գոտի, այնուհետեւ դուրս է եկել մայրուղուց։
Տեղում մոբիլիզացվել են շտապօգնությունը, փրկարարները և ոստիկանները։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ տուժածների վիճակը ծանր է։ Նրանք հիվանդանոցում են։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ 1tv.ge