Այսօրվանից Վրաստանում եղանակի վատացում են կանխատեսում։ Օրվա երկրորդ կեսից Վրաստանի ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրեւ, կայծակ և կարկուտ։
Սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի բարձրացման, փոքր գետերում՝ վարարումների։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 21-ին և 22-ին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է անձրևային եղանակ։
Ախալցիխեում օգոստոսի 21-ին սպասվում է անձրեւ՝ կայծակ, ցերեկը առավելագույն ջերմաստիճանը կկազմի 28 աստիճան, գիշերը՝ 16, իսկ օգոստոսի 22-ին ցերեկը սպասվում է 27, գիշերը՝ 15 աստիճան տաքություն։ Անձրև է սպասվում նաև Բորջոմիում՝ ցերեկը՝ 29 և 27, գիշերը՝ 17 և 16 աստիճան տաքություն։
Ասպինձայում սպասվում է անձրեւային եղանակ։
Ախալքալաքում ցերեկը կլինի 25 եւ 22, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 23 և 20, իսկ գիշերը՝ 9 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ։ tv9news.ge