Ժամկետանց շոկոլադի վաճառքի փաստով բռնել ենք 2 անձի-քննչական ծառայություն

Ժամկետանց շոկոլադի վաճառքի փաստով բռնել ենք 2 անձի-քննչական ծառայություն

Քննչական ծառայության տվյալներով՝ ժամկետանց շոկոլադի վաճառքի համար բացահայտվել է երկու անձ։ Հետաքննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով տարբեր անվանումներով ժամկետանց շոկոլադի վրա փակցրել են նոր ժամկետ նշող կպչուն պիտակներ և տարել Թբիլիսիի առևտրի կենտրոններ։

Գործակալության տեղեկություններով՝ քննչական գործողությունների արդյունքում առևտրի օբյեկտներից հանվել է ամբաստանյալների կողմից վաճառված մեծ քանակությամբ ժամկետանց շոկոլադ, որը պարունակում էր մարդու առողջության համար վտանգավոր միկրոօրգանիզմներ։

Բացի վերը նշվածից, ամբաստանյալները, մաքսային հայտարարագրում կեղծ տվյալներ մուտքագրելով, մաքսային անցակետով Վրաստանի տարածք են տեղափոխել մոտ 85 000 լարի մաքսային արժեքով չհայտարարագրված սննդամթերք, որոնք նույնպես առգրավվել են քննչական գործողությունների արդյունքում։ .

Նշված արարքը նախատեսված է Վրաստանի քրեական օրենսգրքի 198-րդ և 214-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են ազատազրկում՝ 8-ից 11 տարի ժամկետով։sknews.ge