
Բաթումիի «Օրբի Սիթի» հյուրանոցի 26-րդ հարկից օտարերկրյա քաղաքացի է ընկել. Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8-ի սահմաններում։
Շտապ բուժօգնության կենտրոնի տեղեկություններով՝ տղամարդն արդեն մահացած է եղել, երբ դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը։ Դեպքի վայրում են ոստիկաններն ու դատաբժշկական փորձագետները։
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։