
Հունաստանի հյուսիս-արևելքում բռնկված անտառային հրդեհը 18 մարդու կյանք է խլել, հավանաբար անօրինական ներգաղթյալներ են եղել, ճեպազրույցի ժամանակ հայտնել է հրշեջ ծառայության փոխխոսնակ Իոանիս Արտոպիոսը։
Շաբաթ օրվանից Ալեքսանդրապոլիսի տարածքում ուժեղ անտառային հրդեհ է մոլեգնում, և հրդեհը հնարավոր չի եղել հսկողության տակ առնել։
Երկու օր առաջ էլ Հունաստանում անտառային հրդեհի հետևանքով տարեց հովիվ է զոհվել։ shantnews.am