
Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը չափավոր աճում է։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 5,6 դոլարով կամ 0,29 տոկոսով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1931,6 դոլարի: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 1,06 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 23,698 դոլարի: news.am