
Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան չափավոր աճում են ԱՄՆ-ում նավթի պաշարների մասին ամերիկյան ինստիտուտի տվյալների հրապարակումից հետո։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,13 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 84,14 դոլարի, WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,2 տոկոսով՝ հասնելով 79,8 դոլարի: news.am