
2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 22-ը Վրաստանից արտահանվել է 20,3 հազար տոննա դեղձ և սալոր։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։
Նրանց տվյալներով՝ արտահանման արժեքը կազմել է 22,4 մլն ԱՄՆ դոլար։ Հաշվետու ժամանակահատվածում դեղձի և սալորի արտահանման միջին գինը մեկ կիլոգրամի դիմաց կազմել է 1,10 դոլար։ 1tv.ge