
Ճանապարհատրանսպորտային պատահար Մառնեուլի-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Կոդայի մոտ, BMW թեթեւ մակնիշի ավտոմեքենան, փորձելով շրջանցել դիմացի ավտոմեքենան, բախվել է հանդիպակաց բեռնատարին.
Վթարի հետևանքով ծանր վիրավորվել է BMW-ի վարորդը, ինչպես նաև մեքենայում գտնվող ևս երկու հոգի, որոնցից մեկը կորցրել է վերջույթը։
Վթարի վայր է մոբիլիզացվել շտապ բուժօգնության խումբը և իրավապահները, հետաքննություն է սկսվել։
Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով խցանում է առաջացել Մառնեուլի-Թբիլիսի հակառակ ուղղությամբ.