Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Վրաստանի սահմանադրության օրվա առթիվ

Իրակլի Ղարիբաշվիլին  շնորհավորել է Վրաստանի  սահմանադրության օրվա առթիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ։

Ինչպես նշվում է վարչապետի հայտարարության մեջ, այս օրը միասնության պահ է, որը ևս մեկ անգամ հաստատում է պայծառ ապագա՝ միասնական, խաղաղ, ուժեղ, զարգացած Վրաստան կառուցելու ընդհանուր որոշումը։

«Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ։

Օգոստոսի 24-ը մեր պետականության համար ամենակարեւոր օրն է: 1995թ.-ի այս օրը անկախ Վրաստանի խորհրդարանը, ընդունելով երկրի գերագույն օրենքը, մեր պատմության մեջ սկսեց նոր փուլ՝ քաղաքացիական միասնության, օրենքի գերակայության, ազատության, իդեալների վրա հիմնված պետության կառուցումը:

Վրաստանի Սահմանադրությունը՝ մեր պայմանագիրը միմյանց և պետության հետ, հիմնված է մեծ պատմության և մշակույթի որոշիչ արժեքների վրա։

Այս օրը միասնության պահ է, որը ևս մեկ անգամ հաստատում է մեր ընդհանուր որոշումը՝ կառուցելու պայծառ ապագա՝ միասնական, խաղաղ, ուժեղ, զարգացած Վրաստան»,- ասված է Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։

1tv.ge