
Տաջիկստանի Վահդաթ քաղաքում և Ռուդակիի շրջանում կիրակի օրը տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով 13 մարդ է զոհվել։ Այս մասին երկուշաբթի՝ օգոստոսի 28-ին, հայտնել է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի մամուլի ծառայությունը։
«Երեկ հորդառատ անձրևների պատճառով Վահդաթ քաղաքում և Ռուդակիի շրջանում զոհվել է 13 մարդ, 11 հոգի՝ Վահդաթ քաղաքում, 2-ը՝ Ռուդակի շրջանում»,-նշված էհաղորդագորւթյան մեջ։
Նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և արտակարգ իրավիճակների համար իրավասու մարմիններին կոչ անել հնարավորինս արագ օգնություն ցուցաբերել նրանց, ինչպես նաև վերացնել աղետի հետևանքները։ shantnews.am