Անցած տարի Վրաստանի հյուրանոցներն ընդունել են 4,9 մլն հյուր, որից 60,5%-ը օտարերկրացիներ են։
Թվով առաջին տեղում Իսրայելի քաղաքացիներն են՝ 488 900 մարդ (ընդհանուրի 16,4%-ը)։
ԵՄ երկրներից այցելուները կազմել են օտարերկրացիների ընդհանուր թվի 6,2%-ը, որից 29,4%-ը՝ Գերմանիայի, 28%-ը՝ Լեհաստանի քաղաքացիներ են եղել։
2022 թվականին օտարերկրացիները հանգստի նպատակով առավել հաճախ այցելել են վրացական հյուրանոցներ և հյուրանոցային տիպի հաստատություններ (72,1%)։ Հյուրանոցներում և հյուրանոցային տիպի հաստատություններում զբոսաշրջության նպատակով իջևանած զբոսաշրջիկների մեծամասնությունը եղել են Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ (համապատասխանաբար՝ 18,8% և 14,5%)։ jnews.ge