Նինոծմինդա քաղաքը նոր աղբատար մեքենա ունի

Նինոծմինդա քաղաքը նոր աղբատար մեքենա ունի

Նինոծմինդայի մունիցիպալիտետը ձեռք է բերել նոր աղբատար մեքենա, որն այսուհետ իր ծառայություններն է իրականացնելու Նինոծմինդա քաղաքում:

“Mercedes Benz” մակնիշի նոր աղբատար մեքենան 2015 թվականի արտադրության է և ունի 7 խորանարդ մետր տարողություն:

Բացի վերոնշյալ մեքենայից` ծրագրված է նաև ձեռք բերել 100 հատ աղբաման 1 տոննա տարողությամբ: Աղբատար մեքենայի և աղբամանների ձեռքբերումը տեղի է ունենանլու վարկային ցածր տոկոսային պետական ծրագրով: Նինոծմինդայի մունիցիպալիտետը 10-ամյա երկարաժամկետ վարկ է վերցրել 437 հազար լարի գումարի չափով, որի 20%-ը` 83 հազար լարին բաժին է հասնում Մունիցիպալ զարգացման հիմնադրամին:

Նախատեսված աղբարկղերից 70-ը տեղադրվելու են Նինոծմինդա քաղաքի փողոցներում, իսկ մնացած 30-ը կտեղադրվեն Գանձա, Փոկա, Սաթխա, Գորելովկա և Ժդանովական գյուղերում, մասնավորապես` այդ գյուղերի մայրուղիների եզրերին:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting