Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սամցխե-Ջավախեթիում մինչև սեպտեմբերի 3-ը սպասվում է շոգ և առանց տեղումների եղանակ, իսկ երեք օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը ցերեկը կտրուկ կբարձրանա։
Օգոստոսի 28-ին Սամցխե-Ջավախեթթի բոլոր քաղաքապետրններում օրը կանցնի առավելապես առանց տեղումների։ Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում ցերեկը կլինի +29, +31, գիշերը՝ +11, +13 աստիճան տաքություն։
Բարձր լեռներում՝ Ախալքալաքում, Բակուրիանիում և Նինոծմինդայում ցերեկը կանցնի առանց տեղումների՝ սպասվում է +23, +25, գիշերը՝ +8, +11 աստիճան տաքություն։
Օգոստոսի 29-ին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է 2-4 աստիճանով նվազում։ Օդերևութաբանները անձրև և կայծակ են կանխատեսում։
Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում ջերմաստիճանը ցերեկը կնվազի +23, +28, գիշերը՝ +10, +12 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանի նվազում է սպասվում նաև բարձր լեռներում՝ Ախալքալաքում, Բակուրիանիում և Նինոծմինդայում ցերեկը սպասվում է +17, +22, գիշերը՝ +7, +10 աստիճան տաքություն։
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը մարզում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։
Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև +31, +35 աստիճան, իսկ գիշերը կլինի +12, + 14 աստիճան տաքություն։
Օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում, բարձր լեռներում՝ Ախալքալաքում, Բակուրիանիում և Նինոծմինդայում ցերեկը կլինի +25, +27, գիշերը՝ +10, +11 աստիճան տաքություն։
Սեպտեմբերի 3-ին Սամցխե-Ջավախեթիում ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 2 աստիճանով։
Սեպտեմբերի 4-ից մարզում սպասվում է փոփոխական եղանակ։ sknews.ge