Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակում է միասնական ազգային քննությունների բողոքարկման արդյունքները: Դիմորդներն իրենց արդյունքների էջում կտեսնեն նաև հավասարեցված միավորները:
Ինչպես հայտարարել է Քննությունների ազգային կենտրոնը, արդյունքների բողոքարկման վերաբերյալ ստեղծված առարկայական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Թբիլիսիի քաղաքային դատարանում՝ բողոքարկման արդյունքների հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում։
«Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը դիմորդներին հիշեցնում է, որ այն առարկաներից, որոնցում եղել են մեկից ավելի տարբերակներ, միավորները հավասարեցվում են, արդյունքում այն դիմորդը, ում հավասարեցված միավորը նվազագույն շեմից բարձր է, շարունակում է մասնակցել մրցույթին։
Կենտրոնը դիմորդներին խնդրում է նաև հաշվի առնել, որ ուսումնական ծրագրերի վարկանիշային աղյուսակում փոփոխություններ կատարելու վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 30-ին՝ ժամը 18:00-ին»,- հայտնում են Քննությունների ազգային կենտրոնից։1tv.ge