Նինոծմինդայի մունիցիպալիտետն ունի 32 գյուղ։ Մինչ օրս դրանցից 8 -ը գազաֆիկացված չէ։ Իսկ այն գյուղերը որոնք գազաֆիկացված են ձմռան ամիսներին բախվում են գազի սակավության խնդրին:
Հիմնական գազի սակավության խնդիրը նկատվում էր Գանձա, Փոկա, Սաղամո, Կաթնատու, Ղուլալիս եւ այլ գյուղերում:
Հետեւողական լինելով այդ հարցին նկատեցինք, որ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում արդեն մեկնարկել են գազատար խողովակների անցկացաման աշխատանքները:
Այս հարցի շուրջ զրուցեցինք գազաբաշխիչ SJGC ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանի հետ:
Նրա խոսքով. «Մենք անցած տարվանից ունեինք մշակված ծրագիր Հեշտիա- Սաթխա եւ Սաթխա -Նինոծմինդա հատվածը գազատար անցկացնելու, որպեսզի գազի սակավության խնդիրը Նինոծմինդայի գյուղերում լուծվի: Իսկ ինչ վերաբերվում է Գորելովկայի համայնքի գազաֆիկացմանը ունենք ծրագիր Նինոծմինդա -Գորելովկա հատվածի հետ կապված, իսկ մնացած գյուղերի հետ կապված կարող եմ ասել, որ տարվում է ծրագրերի հետ կապված աշխատանքներ: Բայց թե երբ կիրականացնենք այդ աշխատանքները հստակ ասել չեմ կարող»:
NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի 8 ամենա ցուրտ գյուղերում չկա գազաֆիկացում, այդ գյուղերն են՝ Ժդանովական, Գորելովկա, Օրլովկա, Սամեբա, Եֆրեմովկա, Վլադիմիրովկա, Ախալի Խուլգումո, Փարվանա։
Գյուղացիները անընդհատ բողոքում են գազի բացակայությունից։ Սակայն այս հարցը դեռևս լուծում չի ստացել։
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Թեմատիկ՝