
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ առատ տեղումներն ամենաշատ խնդիրներն են ստեղծել Գլդանիի շրջանում։ Ջրով են լցվել փողոցներ, ստորգետնյա անցումներ։
Կալաձեի խոսքով, քաղաքապետարանի բոլոր համապատասխան կառույցները աշխատանքներ են տանում, մոբիլիզացված է նաեւ փրկարար ծառայությունը։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, փրկարարները պոմպային աշխատանքներ են իրականացնում հիմնականում Գլդանիի շրջանում։
Նրանց տեղեկություններով՝ այս փուլում տուժածների մասին տեղեկություն չկա: 1tv.ge