Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին Թբիլիսիում, Սամեգրելոյում, Շիդա Քարթլիում և Կախեթիում իրականացված համալիր միջոցառումների արդյունքում 18 դեղատներ, որոնք խախտել են օրենքը՝ բացահայտվել են։
«Ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված դեղատները չունեն իրենց գործունեության համար անհրաժեշտ թույլտվություններ, որտեղից առանց դեղատոմսի վաճառում են տարբեր անվանումներով և հատուկ հսկողության տակ գտնվող հոգեմետ դեղեր։
Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է մեծ քանակությամբ հոգեմետ դեղեր, դրանց վաճառքից ստացված գումարը, տեղեկատվություն և փաստաթղթեր պարունակող համակարգչային տեխնիկա։
Այս փուլում քրեական հետապնդում է իրականացվել 33 անձի նկատմամբ։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 1-ից 3 տարի ժամկետով»,- հայտնել են գործակալությունից։