Վրաստանում պատրաստվում են բնակչության մարդահամարին

Վրաստանում պատրաստվում են բնակչության մարդահամարին

Վրացստատը՝ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, սկսում է աշխատանքները Վրաստանի բնակչության մարդահամարի նախապատրաստման ուղղությամբ։ Նախնական աշխատանքներից հետո՝ 2024 թվականին նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 19-ը համապետական մարդահամար կանցկացվի։

Նախապատրաստական փուլն իրենից ենթադրում է՝ երբ գերատեսչության աշխատակիցները կազմում են Թբիլիսիի տարածքում տեղակայված շենքերի ցուցակները և, վարում են այդ տնային տնտեսություններում ապրող փաստացի բնակիչների հաշվառումը:

«Գործընթացն օպտիմալացնելու և մարդահամարի ու մարդկային ռեսուրսների ծախսերը նվազեցնելու նպատակով 2024 թվականին մարդահամարի հետ մեկտեղ նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական հաշվառում։

Ըստ այդմ, ժողովրդագրական և սոցիալական տվյալների հետ մեկտեղ կհավաքագրվի տեղեկատվություն տնային տնտեսությունների գյուղատնտեսական գործունեության մասին»,- ասված է Վրաստանի վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ։

Մարդահամարի համար նախատեսված բյուջեն կազմում է մոտ 29 մլն լարի (մոտ 10,3 մլն դոլար):

Հիշեցնենք, որ Վրաստանում մարդահամարն անցկացվում է 10 տարին մեկ։ Վերջին անգամ այն անցկացվել է 2014թ.-ին: Այդ ժամանակ երկրի բնակչությունը կազմում էր 3 713 804 մարդ։ jnews.ge