
Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սեւ ծովի Գելենջիկ քաղաքի մոտակայքում անտառային հրդեհ է։
Ինչպես «Telegram»-ում գրում է քաղաքի քաղաքապետ Ալեքսեյ Բոգոդիստովը, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 441 մարդ, ներգրավված է 80 միավոր հրշեջ մեքենաներ, ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Հրդեհն ընդգրկել է 118 հա տարածք։
Երեկ տեղի իշխանությունը հատուկ տեխնիկայով քաղաքացիներին խնդրել է օգնել հրդեհը մարելու համար։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը բռնկելու մեղադրանքով ձերբակալվել է մեկ մարդ՝ 40-ամյա տեղացի տղամարդ։ 1tv.ge