Դեպի Հայաստանի Հանրապետություն տանող Բավրայի մաքսակետի ուղղությամբ մայրուղու Ժդանովական գյուղի հատվածում մի շարք խոշոր բեռնատար և մարդատար մեքենաներ հայտնվել են խցանման մեջ, ինչը վթարային իրավիճակի պատճառ է դարձել:
Պատճառը Ժդանովական գյուղի մոտ մայրուղու այդ հատվածում առկա մերկասառույցն է:
Ռադիո Նորի աղբյուրի համաձայն՝ ճանապարհի տվյալ հատվածը չի մշակվում աղով, որի հետևանքով առաջանում են նման վտանգավոր իրավիճակներ:
Նինոծմինդա քաղաքի Փրկարար ծառայության ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ Մամզարայի և Հեշտիայի գյուղական համայնքներ տանող ճանապարհներին ևս առկա է մերկասառույց: