2023 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ «Վրացական երկաթուղիների» և՛ եկամուտը, և՛ շահույթը նվազել են։
Ընկերության ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ հունվար-հունիսին «Վրացական երկաթուղին» ստացել է 305 719 000 լարի եկամուտ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 311 113 000 լարի։ Ինչ վերաբերում է շահույթին, ապա այս տարվա 2-րդ եռամսյակում այն գրեթե կրկնակի կրճատվել է նախորդ տարվա համեմատ։ Ավելի կոնկրետ՝ երկաթուղու շահույթը 2022 թվականի 6 ամսում կազմել է 161 240 000 լարի, իսկ այս տարի՝ 86 448 000 լարի։
«Վրացական երկաթուղին» 2023 թվականի 6 ամսում սպասարկել է 1,041 մլն ուղևորի.