Մեկ ամսվա ընթացքում Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի քանի գյուղերում անասունները վարակվել են վիրուսով, մի քանի կով արդեն սատկել են։ Բնակիչները նշում են, որ անասունները սատկում են ոտքերի և բերանային խոռոչի հիվանդությունից։ Թե կոնկրետ որ հիվանդությունն է մունիցիպալիտետում տարածված, հստակ հայտնի չէ։
Նման դեպքեր հիմնականում գրանցվել են Հեշտիա, Գորելովկա, Մ. և Փ.Արագյալ գյուղերում։ Բացի սատկած կովերից, կան նաև բուժման կուրսեր, որոնցից շատերն արդեն ապաքինվել են։ Իրավիճակը պարզաբանելու համար ռադիոլրագրողներն այցելել են Փ. և Մ.Արագյալ գյուղեր։ Բնակիչների խոսքով՝ Փ.Արագյալ գյուղում սատկել են մոտ երեքից չորս կով, որոնք բնակիչները թաղել են։ Մնացած կովերը գրեթե բոլորը հիվանդացել են, բնակիչները նրանց թողել են տանը՝ բուժվելու։ Բնակիչներից մեկը հայտնել է, որ ինքը 6 կով ունի՝ կովերից մեկը սատկել է, հինգը՝ հիվանդացել։ Մի քանի օր չի թողել արոտ գնալ, միայն խոտ է տվել, ապաքինվել են, հիմա արդեն նախիրի հետ արածում են դաշտում։ Կոնկրետ ախտորոշումը չգիտեն, քանի որ ոչ մի տեղ չեն գնացել, բայց ենթադրում են, որ դա ոտքերի հիվանդություն է։ Հիմնական ախտանշաններն են՝ ոտքերի թուլությունը և լեզվի հիվանդությունը։
Մ.Արագյալ գյուղում սատկած կով չկա, սակայն, ինչպես մյուս գյուղերում, կովերի մեծ մասը հիվանդացել է։ Բնակիչներն իրենք են բուժում իրենց կովերին։ Գնում են անասնաբուժական դեղատներ, դեղեր են գնում, սրսկումներ անում, լվանում են ոտքերը, լեզուն։ Հարցին, թե ինչ են արել կաթով, պատասխանել են, որ կաթը քիչ է, դրանով հորթեր ու խոզեր են կերակրել։
Սննդի գործակալության տվյալներով՝ մարզում սաթ-բերան հիվանդության դեպք չի հաստատվել։
Ամեն տարի Վրաստանի ողջ տարածքում, պետական ծրագրի համաձայն, իրականացվում է դաբաղ հիվանդության դեմ պատվաստում։ Պատվաստումն իրականացվում է տարին երկու անգամ՝ առաջին անգամ՝ գարնանը, իսկ երկրորդը՝ աշնանը, 5 ամսով, քանի որ պատվաստանյութի չափաբաժինը նախատեսված է 6 ամսվա համար։
Նշենք, որ հունիսին Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Սննդի ազգային գործակալությունը Եվրահանձնաժողովի որոշմամբ ստացել է 345 հազար դեղաչափ պատվաստանյութ SAT-2 շտամի դեմ։ Այս պատվաստանյութերով ռիսկային գոտիներում գտնվող կենդանիները պատվաստվել են ոտքի և բերանային հիվանդության նոր շտամի (SAT-2) դեմ, որը տարածված է տարածաշրջանում, սակայն գրանցված չէ Վրաստանում։ Հունիսին Նինոծմինդայում պատվաստումներ են իրականացվել.
Առավել մանրամասն մեր աուդիո նյութում։