Աստղային ամերիկյան Imagine Dragons խումբը, որը համարվում է տասնամյակի ամենահայտնի և հաջողակ երաժշտական նախագծերից մեկը, այսօր՝ ամառվա վերջին օրը, ելույթ կունենա Թբիլիսիում։
Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտը վերածվել է համերգասրահի:
Տոմս չունեցողները պարզապես գնում են Վակեի այգի՝ հուսալով, որ այնտեղից կլսվի «Radioactive, Demons, Believer, Thunder» և այլ ստեղծագործությունները։
Կազմակերպիչները խնդրում են հանդիսատեսին շուտ գալ և խորհուրդ են տալիս չգալ անձնական մեքենաներով. սպասվում է խցանումներ։
Մարզադաշտի դռները կբացվեն ժամը 17.00-ին։ Ժամը 19.30-ին վրացական Killages խումբը հանդես կգա, որից հետո բեմ կբարձրանա Imagine Dragons-ը։
Տոմսերն արժեցել են 125-ից 870 լարի և գրեթե անմիջապես սպառվել են։
Վրաստանի կառավարությունը պետական բյուջեից 70 մլն լարի (27 մլն դոլար) է ծախսում «Աստղային Վրաստան» երկամյա ծրագրի վրա՝ կազմակերպելով օտարերկրյա աստղերի համերգներ՝ զբոսաշրջիկներին գրավելու համար։ Այս ծրագրի շրջանակներում Վրաստան էին հրավիրվել The Killers-ը, Nile Rodgers & Chic-ը, FKJ-ը, Damian Lazarus-ը և All Day I Dream-ը: