Նյութը պատրաստեց NOR ռադիոկայանի ստաժոր Լադո Տերտերյանը
Radio NOR-ը բազմիցս գրել է, որ քաղաքի բնակիչները չեն հետևում քաղաքի նոր ենթակառուցվածքներին։
Վերջին շրջանում մեր քաղաքում նկատվում են հանրային ենթակառուցվածքների վիճակի հետ կապված մի շարք խնդիրներ։ Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել այգիներում նստարանների և հասարակական զուգարանների վիճակի հետ կապված խնդիրներին։
Քաղաքային զբոսայգիներում և հրապարակներում նստարանները կարևոր դեր են խաղում բնակիչների և այցելուների համար հարմարավետ մթնոլորտ ստեղծելու գործում: Նրանք ծառայում են որպես հանգստի, շփման և ժամանցի վայր։ Սակայն, չնայած դրանց կարևորությանը, մեր այգիներում հաճախ կարելի է հանդիպել կոտրված կամ վնասված նստարանների, ինչը դժվարացնում է դրանց օգտագործումը և լրացուցիչ անհարմարություններ ստեղծում քաղաքացիների համար։
Մյուս ուշագրավ խնդիրն է քաղաքում հասարակական զուգարանների վիճակը։ Հանրային զուգարանները կարևոր հասարակական տարածք են, որը պետք է համապատասխանի մաքրության և անվտանգության բարձր չափանիշներին: Սակայն, ինչպես նշվում է, նրանց ներկայիս վիճակը անհանգստություն է առաջացնում քաղաքաբնակների շրջանում։ Ռադիո NOR-ն արդեն տեղեկացրել է բնակիչներին և քաղաքապետարանի ծառայություններին այս խնդրի մասին, և չնայած ժամանակին արձագանքելուն ու խնդրին լուծում տալու փորձին, խնդիրը դեռևս արդիական է։
Հարկ է նշել, որ ենթակառուցվածքների պահպանումը քաղաքապետարանների կարևոր պարտականությունն է։ Այնուամենայնիվ, կարևոր է, որ բնակիչները նաև հոգ տանեն հանրային տարածքների մասին և օգնեն պահպանել դրանք լավ վիճակում, քանի որ սա յուրաքանչյուր համայնքի քաղաքացիների էթիկական վարքագծի մի մասն է:
Ինչպես նշում է քաղաքի բնակիչը, կարևոր է հասարակական վայրերում անվտանգության տեսախցիկների տեղադրումը, որպեսզի ապահովվի քաղաքի ենթակառուցվածքների նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն և խախտումների հետ կապված համապատասխան կանոնակարգերի կիրառում, ի դեպ, խոշոր տուգանքներ։